«Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները՝ որպես Արտաշատի քաղաքապետ, դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը:

Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ գրված է Արգամ Աբրահամյանի անուն ազգանունը: Եթե տեխնիկական վրիպակ է, ապա կարելի էր գոնե մի քանի անգամից հետո նկատել, որ քաղաքապետն այլևս Արգամ Աբրահամյանը չէ և կարգի բերել կայքը:

 

Նշենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել