«Երևանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշ­խատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշ­խատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Այդքան է ստանում նաև գլխավոր ճարտարապետը: Քաղա­քապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ: Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ, գործավարը՝ 261 հազար: Քաղաքապետի տեղակալն էլ օգնական ունի, որն ստանում է 250 հազար դրամ, անգամ ճարտարապետն օգնական ունի՝ 237 հազար դրամ աշխատավարձով, իսկ առաջին տեղակալի գործավարի աշխա­տավարձը 201 հազար է: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ստանում է 382 հազար, նրա տեղակալը՝ 346 հազար դրամ աշխատավարձ: Քա­ղաքապետարանի վարչության պետերը ստանում են 346 հազար, նրանց տեղա­կալները՝ 322 հազար, իսկ բաժնի պե­տերը՝ 291 հազար դրամ: Ամեն բաժնում կա գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետ, գործավար՝ համա­պատասխանաբար 225, 220, 210, 164 հազար դրամ աշխատավարձերով: Իսկ քարտուղարության բաժնում կա 14 գործավար, 2 պատճենահանող՝ նույնպես 164 հազար դրամ աշխատավարձով: Վարչական շրջանների ղեկավարներն էլ ստանում են 400 հազար, տեղակալները և աշխատակազմերի քարտուղարները՝ 346: Ընդհանուր առմամբ՝ Երևանի քաղաքային իշխանությունն ունի 1998 հաստիք, աշխատավարձի բյուջեն ամսական կազմում է 436 մլն. 409 հազար 100 դրամ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել