«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։

Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։

Ճոպանուղին նախևառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաև զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։ Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։ Չի բացառվում՝ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, և արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր ևս կառուցվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել