Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ում հետազոտությունների կենտրոնը պարզել է, որ ամերիկացիների 7 տոկոսը կարծում է, որ շոկոլադե կաթը շագանակագույն կովից է արտադրվում։ Այս մասին գրում է «Life.ru»-ն։

Ըստ նրանց անհեթեթություն է շաքար և կակաո խառնել կաթին, քանի որ կան  հատուկ ցեղատեսակի շականակագույն կովեր, որոնք արտադրում են շոկոլոդե կաթ։

Հետազոտությունները անցկացվել են շուրջ 50 երկրներում։

Այժմ հետազոտողներին հետաքրքիր է՝ ինչպես ամերիկացիները կարձագանքնեն «ինչպիսի կովերն են արտադրում ելակե կաթ» հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել