Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Ferrari մակնիշի մեքենայի առևանգողին, որն սկսել է մուրացկանություն անել բենզինի համար գումար հավաքելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, 36-ամյա Ռոքի Խիմենեսն առևանգել է 488 GTB կուպեն, սակայն որոշ ժամանակ անց մեքենայի վառելիքը վերջացել է, և ամերիկացին կանգ է առել բենզալցակայանի մոտ:

Խիմենսը մեքենան գողացել էր Կալիֆոռնիայի Սան-Ռաֆայել քաղաքում, որտեղ և նրան հայտնաբերել են իրավապահները: Ոստիկաններին տարօրինակ տղամարդու մասին տեղյակ են պահել բենզալցակայանի աշխատակիցները՝ նշելով, որ նա անցորդներից գումար էր խնդրում մեքենան լիցքավորելու համար:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն հավատացել Խիմենեսի պնդումներին, որ մեքենան իրենն է և կապ հաստատելով իտալական ապրանքանիշի կենտրոնի հետ` պարզել են, որ 245 000 դոլար արժողությամբ «Ֆեռարին» առևանգված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել