Operativ.am-ը գրում է․

«Reddit»-ում հրապարակվել է Եվրոպայի քարտեզը, որը կարող է նյարդայնացնել յուրաքանչյուր երկրի բնակչի։ Քարտեզի հեղինակը xxTheHoffsNosexx օգտատերն է, փոխանցում է «Lenta»-ն։

Մի քանի եվրոպական երկրներում տեղադրված են այլ պետությունների դրոշներ, որոնց հետ հարաբերությունները բավական լարված են։ Օրինակ՝ Թուրքիան ներկված է Հայաստանի դրոշի գույներով, Նորվեգիան՝ շվեդական դրոշի։ Շոտլանդիայի փոխարեն երեւում է Անգլիայի դրոշը, քանի շոտլանդացիները տանել չեն կարողանում, երբ իրենց շփոթում են անգլիացիների հետ։

Ռուսաստանի մի մասն օգտատերը ծիծանագույն է ներկել՝ ակնարկելով, որ ռուսաստանցիներին զայրացնում են ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները։ Լատվիան ու Լիտվան քարտեզում միացված են։ Իսկ Հունգարիան առհասարակ բացակայում է քարտեզից, քանի որ հեղինակի կարծիքով դրա գոյության մասին ոչ ոք չի հիշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել