Կան խողովակների խցանման դեմ պայքարի մի շարք մեթոդներ: Կարելի է սանտեխնիկ կանչել, քիմիական միջոց օգտագործել, փորձել խնդիրը լուծել վանտուզով կամ մալուխով:

Սակայն կա ևս մեկ միջոց, որը ներկայացնում ենք ստորև․

Խողովակների խցանումը վերացնող միջոց

Անհրաժեշտ կլինի՝

  • «Ալկա-զելտցերի» 2 հաբ
  • 1 բաժակ քացախ

Կիրառումը՝

1. Հոսքի անցքի մեջ «Ալկա-զելտցերի» 2 հաբ դիր:

2. Անցքի մեջ քացախ լցրու և թող 2 րոպե: Այդ ընթացքում անցքն ամուր փակիր:

3. Միացրու տաք ջուրը, որպեսզի այն մաքրի լուծված կեղտը: Այս միջոցը կվերացնի ոչ միայն խցանումը, այլև տհաճ հոտը:

Կարելի է խանութի միջոցներից օգտվել: Բայց մի մոռացիր կենցաղային քիմիայի՝ մարդուն հասցվող վնասի մասին:

Խցանումից խուսափելու համար ավելի լավ է լավ հետևել սանտեխնիկայի վիճակին:

Խցանումների կանխարգելում

1. Ջուր եռացրու և պարզապես լցրու լվացարանակոնքի մեջ: Այդպես արա երկու օրը մեկ: Տաք ջուրը լուծում է յուղը, որը կպչում է խողովակների պատերին և խանգարում է ջրի հոսքին:

2. Պաշտպանիչ ցանց դիր: Ուտելիքի մնացորդները, կեղտը, մազերը կմնան դրա մեջ:

3. Պարբերաբար ջրի հոսքի անցքի մեջ մի քանի գդալ խոշոր աղ լցրու, վրան՝ եռացած ջուր: Կարելի է նաև սոդա և քացախ օգտագործել:

4. Հետևիր, որ լվացարանակոնքի մեջ մազեր չմնան. դրանք նույնիսկ քիմիական միջոցները չեն կարող քայքայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել