Tert.am-ը գրում է.
Մոլդովայի Արտաքին քաղաքականություն ասոցիացիայի գործադիր տնօրեն Վիկտորիա Բուկատարուի խոսքով՝ Եվրամիության հետ հարաբերություններում կարևոր է լինել հուսալի գործընկեր և  միանալ ժողովրդավար գործընթացների զարգացմանը:
«Ես կարող եմ ասել, որ Մոլդովան այս հարցում շատ ձեռքբերումներ ունի, որովհետև մենք սկսել ենք բարեփոխումներ իրականացնել շատ ոլորտներում, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների, տվյալների պաշտպանությունը և այլ ոլորտներ, որոնք կապ ունեն մթերքի և գյուղատնտեսության հետ»,- ասաց նա:
Վիկտորիա Բուկատարուի խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի այն առավելությունների մասին, որ կունենա Եվրամիության հետ իր հարաբերությունները զարգացնելու դեպքում: Նրա խոսքով՝ քանի որ ինքը ծանոթ չէ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք  շրջանակային համաձայնագրի բովանդակությանը, շատ բան չի կարող ասել դրա մասին: «Ես կարող եմ Մոլդովայի օրինակը բերել, ասոցացման համաձայնագրի կետերը, որոնք իրականացվել են, իսկապես փոփոխություն են բերել սովորական մարդկանց կյանքում: Հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները․ սրանք են հիմնական ոլորտները, որովհետև դու զարգացնում ես արտահայտվելու ազատությունը, մարդկանց ազատությունները, ազատ տեղաշարժը, և դրանք իրականում փոխում են մարդկանց ամենօրյա կյանքը»,- ասաց նա:

Հարցին, արդյոք Հայաստանի համար մեծ սխալ էր ժամանակին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելն ու ԵԱՏՄ-ին միանալը, մոլդովացի փորձագետը պատասխանեց, որ իրականում Եվրամիությունը Հայաստանին կամ ուրիշ այլ երկրի երբեք չի դնում մի իրավիճակում, որտեղ ընտրություն պետք է կատարվի, թե ում հետ պետք է համագործակցել: «Ես կարծում եմ, որ այստեղ պետք է գործի ճկուն քաղաքականությունը: Հնարավոր է զարգացնել հարաբերություններ տարբեր գործընկերների հետ: Կարծում եմ, որ հնարավոր է զարգացնել հարաբերությունները և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ, սակայն այստեղ Հայաստանը պետք է տարբերի՝ արդյո՞ք  իր, պետության և ժողովրդի շահերից է բխում այդ համագործակցությունը »,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել