Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լուսային առկայծումով սելֆիները ունակ են էպիլեպտիկ շոկ առաջացնելու:

Կանադացի գիտնականները ներկայացրել են անչափահաս աղջկա դեպքը, որի գլխուղեղում էպիլեպսիային բնորոշ ակտիվացում է նկատվել այն բանից հետո, երբ նա ինքն իրեն լուսանկարել է լուսային առկայծումով:

Բժիշկների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա ինքնատիպ էպիլեպսիա է, որի ժամանակ սրացումներ են երևան գալիս լույսի վառ առկայծումների դեպքում: Տվյալ դեպքը բժիշկներն անվանել են «սելֆի-էպիլեպսիա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել