Tert.am-ը գրում է.
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով՝ հաշվի առնելով ԼՂ ժողովրդի ցանկությունը, պատասխանն է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ԼՂ-ի ստատուս քվոն պետք է փոխվի: 
 Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ պետք է բոլորս հասկանանք, որ մայիսին Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունն էլ պատահականություն չէր: «Ի վերջո, բոլորի համար հասկանալի է, որ ստատուս քվոն ցանկանում է Ադրբեջանը փոխել՝ անընդհատ կրակելով, զինադադարի ռեժիմը խախտելով»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Ադրբեջանն արդեն լկտիացել է, իրեն լկտի է պահում ոչ միայն Հայաստանի կամ Արցախի նկատմամբ, այլ նաև՝ միջազգային հանրության նկատմամբ: Ստեփան Գրիգորյանը հիշատակեց, որ մայիսի 28-ին, երբ Ռուսաստանը նախաձեռնեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Ադրբեջանը դրանից առաջ և նույն օրը սահմանում սպանեց հայ զինվորների:

«Միամիտ մարդիկ կարծում են, թե դա միայն մեր դեմ է ուղղված: Սակայն այդպես չէ: Նրանք անգամ չեն հարգում հանդիպումը նախաձեռնող կողմին»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի լկտի պահվածքը նաև այլ հարցերում բերել է նրան, որ համանախագահները ստիպված էին նրան «տեղը դնել»:
Վերադառնալով Զախարովայի հայտարարությանը՝ նա նշեց, որ Մոսկվան շատ լավ գիտի, որ ԼՂ-ի ստատուս քվոն Ադրբեջանը ցանկանում է փոխել՝ իրեն տարածքները վերցնելով:

«Լավ գիտեն, որ Մամեդյարովը ստատուս քվո փոխել ցանկանալով՝ նկատի չունի Արցախին անկախություն տալը: Ես կարծում եմ, որ Զախարովայի հայտարարությունը հետևանքն է Ադրբեջանի վարած քաղաքականության: Ադրբեջանը, որ բոյկոտում է բանակցությունները, Ադրբեջանը, որ անցած տարվա Վիեննայի պայմանավորվածությունները չի ցանկանում կատարել, ի վերջո, Մինսկի խմբի պատվին է հարվածում՝ ԱՄՆ-ի Ռուսաստանի, Ֆրանսիայի պատվին է խփում»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ միգուցե Մինսկի խմբի հակազդեցությունն Ադրբեջանի դեմ, մի քիչ ուշացավ, բայց այսուհետ, իր կարծիքով, հասցեական ու գուցե դատապարտող հայտարարություններն ավելի հաճախ կլինեն: «Ես չեմ բացառում, որ եթե Ադրբեջանը շարունակի իրեն լկտի պահել, հնարավոր է՝ դատապարտող հայտարարություններ լինեն»,- ասաց նա:
Իր ագրեսիվ և սպառնալիքներով քաղաքականության արդյունքում, Ստեփան Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը սկսեց դիվանագիտական պարտություն կրել: «Նաև չպետք է մոռանալ, որ իրենք, օգտագործելով իրենց վետոյի իրավունքը, փակեցին Երևանում ԵԱՀԿ գրասենյակը: Դրա  վերաբերյալ դժգոհությունը հենց այնպես չէր անցնելու: Ի վերջո, այդ գրասենյակի փակումը հարված էր ԵԱՀԿ-ին, հետևաբար դա հարված էր առաջին հերթին ուղղված ԱՄՆ-ին և Ռուսաստանին»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանն իր վարած  խոշոր խաղացողների դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել