Tert.am-ը գրում է.
Հայտնի թուրք մտավորական Բասքըն Օրանը Ստրասբուրգի համալսարանում հատուկ ելույթ է նվիրել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին, ով եղել է նաև Օրանի մտերիմ ընկերը:
«Ակօս»-ի էջերում տեղ գտած ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ Բասքըն Օրանը Հրանտ Դինքի կողքին է եղել «Ակօս»-ի հիմնադրումից ի վեր և հենց այդ ժամանակ ստացել նրանից հայկական պարբերականի համար սյունակագրությամբ զբաղվելու առաջարկը:
«Հրանտը Ստամբուլի պես մեգապոլիսում անգամ մնացել էր որպես արմատները վնասված, ճնշված անատոլիացի հայերի խմբի ներկայացուցիչ», - ասել է Օրանը Դինքի մասին՝ շեշտելով Դինքի և Պոլսո Հայոց պատրիարքության միջև եղած տարաձայնությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել