Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներն ԱՄՆ-ում հետախուզման մեջ են: Ամերիկյան ԶԼՄ-ները հեղեղված են նրանց լուսանկարներով հրապարակումներով. երկրում տարածվել են պաստառներ թիկնազորի անդամների նկարներով և «Որոնվում են» գրությամբ:

Նման պաստառ փակցված է եղել այն մամուլի սրահում, որտեղ հունիսի 15-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտարարեցին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած, Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

«Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները»,- ասել էր Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել