Tert.am-ը գրում է.
ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իր գլխավորած հանձնաժողովի նիստերից բացակայությունների հարցին, նկատեց, որ դա ո՛չ իր, ո՛չ էլ որևէ հանձնաժողովի նախագահի հարցն է, դա օրենքի պահանջ է: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀԿ–ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի կամ Արկադի Համբարձումյանին համար հոգեհարազատ է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, վերջինս առաջարկեց այս հարցը ուղղել հենց այդ պատգամավորներին, քանի որ ինքը նրանց մոտիվացիաներից ու մղումներից տեղյակ չէ: 

-Տիկին Զոհրաբյան, փաստորեն, Եվրաինտեգրման հանձնաժողովն այս գումարման խորհրդարանում արդեն երկու նիստ գումարել է, և «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ՝ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը  և այլք,  չեն մասնակցում նիստերին: Մամուլում այսօր հրապարակում կար այն մասին, թե քանի որ նրանց բացակայություններն անհարգելի են, այդ օրերի համար իրենք աշխատավարձ չեն ստանալու:


- Գիտեք՝ դա Նաիրա Զոհրաբյանի կամ որևէ մեկի ցանկությամբ կամ հայեցողությամբ չէ. կա պատգամավորական գործունեության երաշխիքների մասին օրենք, որն ընդունել է Ազգային ժողովը և որի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի  աշխատանքներին և նրա բացակայությունը համարվում է անհարգելի, ապա ավտոմատ կերպով գործում են, ինչպես արդեն նշեցի՝ հիշյալ օրենքի նշածս հոդվածի դրույթը և այդ օրերի համար պատգամավորը չի ստանում աշխատավարձ: Ես համապատասխան արձանագրությունը նշյալ պատգամավորների անհարգելի բացակայության մասին արձանագրմամբ ուղարկել եմ ԱԺ նախագահին: Մնացածն արդեն ԱԺ նախագահի որոշելու խնդիրն է: Նշյալ պատգամավորները կամ իրենց օգնականները հանձնաժողովին չեն տեղեկացրել իրենց բացակայությունները հարգելի համարելու մասին, ուստիև՝ նրանց բացակայությունները համարվում են անհարգելի, որի դեպքում գործում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ դրույթը: Դա Նաիրա Զոհրաբյանի կամ որևէ այլ հանձնաժողովի ցանկությամբ կամ հայեցողությամբ չէ:


- Եթե այս բացակայությունները շարունակվեն, դա մի տեսակ «ավանդույթի» հարց է, կնախաձեռնե՞ք նրանց Ձեր հանձնաժողովից վտարելու գործընթաց: 


- Ես էլի եմ կրկնում՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է, որ այս պատգամավորները պիտի լինեն Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: Դա իմ գործը չէ, դա «Հանրապետական» խմբակցության ներքին խնդիրն է: Յուրաքանչյուր անհարգելի բացակայության դեպքում ես օրենքի ուժով հանձնաժողովի նիստի  արձանագրությունն ուղարկելու եմ ԱԺ նախագահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել