Tert.am-ը գրում է.
Երևանում հունիսի 12-ին տեղացած անձրևի հետևանքով ջրային կուտակումների  և ջրահեռացման վերաբերյալ Երևանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ խնդիրների ուսումնասիրման և դրանց լուծում տալու վերաբերյալ:
Այս մասին այսօր ավագանու նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Արդեն օդերևութաբանները հայտարարել են, որ 15 օրվա տեղումները եկել են 10 րոպեի ընթացքում, բնականաբար նման իրավիճակ կլիներ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ջրհեղեղ էր, իրական ջրհեղեղը բոլորս պատկերացնում ենք, թե ինչպես է լինում»:
Ջրային կուտակումների վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ ջրի կուտակումներ եղել են, դրա պատճառներից մեկն էլ կարկուտից հետո ընկած տերևների թափվելուց որոշ խցանումներ են առաջացրել ջրահեռացման համակարգերում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել