Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր Գուսարի շրջանում հողին է հանձնվել երեկ Արցախի և Ադրբեջանի սահմանին զոհված ասկյար Սուլթան Շահվալադովի մարմինը։
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող այդ շրջանը լեզգիաբնակ է, և բավական հաճախ են այդ շրջանի բնակիչները մասնակցում այսպիսի թաղման արարողություններին, քանի որ Բաքվում նախընտրում են առաջնագիծ ուղարկել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, իսկ թուրք-ազերիներին հիմնականում ուղարկում ծառայելու թիկունքում։ Բավական մեծ թիվ են կազմում նաև Ադրբեջանի հարավ-արևելքից զոհվածները, որոնք հիմնականում թալիշներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել