Panorama.am-ը գրում է.

«Մինչև հունիսի վերջ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան»,-այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն ու ավելացնում.«Նախատեսվում է, որ Հրաչյա Հարությունյանի վերադարձը կլինի առաջիկա օրերին՝ նախնական տվյալներով, հաջորդ շաբաթ»։

Նշվում է, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին արտահանձնմանը, ամբողջությամբ կատարվել են:

Ավելի վաղ Հարությունյանի կնոջ հայրը՝  Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել