Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստն անցնում էր բավականին լարված մթնոլորտում։  Նիստին մասնակցում էր նաև «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց խոսափողները չեն աշխատում, ապա հարցրեց, թե ինչու չեն աշխատում։ Սրան ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց՝ «որովհետեւ չի աշխատում»։

Մթնոլորտն էլ ավելի լարվեց, երբ «Երկիր Ծիրանի»–ի անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց հարցեր տալ Տարոն Մարգարյանին, վերջինս էլ դժգոհեց, թե «այդ աղջկա բարձրախոսը» պետք է անջատել:

Սրան հետևեց Զարուհի Փոստանջյանի զգուշացումը՝ «Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն- ազգանունով դիմեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել