Առնվազն վերջին երեք տարում Թուրքիան գեթ մեկ օր հանգիստ չի անցկացրել: Վերջին երեք տարում Թուրքիայում որակապես այլ երանգ ստացավ քուրդ-թուրքական հակամարտությունը: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության որևէ նախաձեռնած քայլ հասցրել է բախման երկրի ներսում, իսկ դիվանագիտական հարաբերությունների խզման, նույնիսկ ռազմական բախման՝ երկրից դուրս: Թուրքիան կարծես թե վախենում է իր իսկ ստվերից և փորձ է անում իր երկրի միասնական և անքակտելի լինելու միֆը ամրագրել սահմանային պատերի կառուցմամբ: Այդ պատերը ոչ այնքան անվտագության համար է, որքան ցույց տալու համար, որ Թուրքիա երկրի սահմանները սկսվում են հենց այդ տեղից: Եթե համեմատենք Էրդողանի և իր կրտսեր եղբայր Ալիևի վարած քաղաքականությունը, ապա կետ առ կետ այն համընկնում է.
1. երկու երկրներում ազգային փոքրամասնությունների հետ հարցերը լուծվում են զենքով,
2. ընդդիմադիրներին ձերբակալում և շինծու հոդվածներով շատ երկար ժամանակով մեկուսացնում հասարակությունից,
3. խնդիրներ են ստեղծում հարևան պետությունների հետ՝ ելնելով տարածքային ախորժակից,
4. գնում են անձապաշտ կառավարման,
5. բանակների մասին հյուսվող լեգենդներն ու միֆերը...
Երկար կարելի թվարկել, բայց կանգ ենք առնում, երբ սկսում ենք թվարկել այս ֆոնի վրա իրենց կորցրածը՝ միջազգային վստահություն, եվրոպական երկրների կողմից արհամարանք, բնիկ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքի հաջողություն, կորցրած տարածքներ և այլն: Այն, որ Թուրքիան Ադրբեջանից շուտ կմասնատվի, դա ակնհայտ է, բայց որ Ադրբեջանն էլ՝ որպես այդպիսի անվամբ պետություն՝ կվերանա, դա անկասկած է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել