Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան իրավապահ մարմինները ձերբակալության օրդեր են տրամադրել Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների ձերբակալելու համար, որոնք մայիսի 17-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ ծեծի էին ենթարկել Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց իրականացնողներին: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ՝  նախօրեին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հերթին հայտարարել է, որ իրավապահների քայլերը «հստակ ազդանշան են տալիս, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի նրանց, ովքեր օգտագործում են ահաբեկումը և բռնությունը խոսքի ազատությունը և օրենքով թույլատրելի քաղաքական արտահայտչաձևերը ճնշելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել