Tert.am-ը գրում է.

Այս օրենքը վերաբերո՞ւմ է Հայ Առաքելական Եկեղեցուն, թե ոչ, խորամանկ ձևով է գրված. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ու առընթեր նախագծերի քննարկմանը օրենքի հեղինակին ուղղված հարց հնչեցրեց  «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա հղում կատարեց նախագծի առաջին դրույթին՝ ըստ որի՝ առաջին կետերում նշվում է, որ «1. Օրենքով կարգավորվում են ՀՀ յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: 2. ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով»:

Իշխանյանի խոսքով՝ մի կողմից գրված է, թե վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին, մյուս կողմից, որ այս ամենը վերաբերում է ոչ Հայ Առաքելական  եկեղեցուն: «Այստեղ խորամանկություն է: Սա ամենակարևոր կետն է, եթե չի վերաբերում Առաքելական եկեղեցուն, ուրեմն ուղղակի խտրական վերաբերմունք է՝ կրոնական հիմքի վրա: Այնպես որ, հույս ունենանք, որ ինչ-որ չափով վերաբերում է»,-ասաց նա և շարունակեց, թե մի կողմից սա գործող Սահմանադրության մեջ էլ է ամրագրվել, որն արդեն խտրական է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել