Տեղեկատվական-քարոզչական տիրույթում շատ կարևոր է ճիշտ եզրաբանության ընտրությունը և գործածությունը, որպեսզի տեղեկատվությունը ստացողն, ըստ էության, բացասական երևույթի մասին չունենա դրական թյուրընկալումներ: Այս առումով իրանական ԶԼՄ-ների մեծ մասն աշխատում է հետաքրքիր գործելաոճով՝ փոխելով նույնիսկ հայտնի անվանումները, եթե դրանցում կիրառված բառերը կարող են դրական զուգորդություններ առաջացնել տարբեր մանրամասներին և նրբություններին անտեղյակ լսարանի շրջանում:

Նման աշխատաոճի վերջին ուշագրավ օրինակներից հենց երեկ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում «Ջայշ ալ-Ադլ», արաբերենից բառացի թարգմանությամբ՝ «Արդարության բանակ» բարձրագոչ անվանումով հայտնի ահաբեկչական խմբավորման դեմ իրանական անվտանգության ուժերի կողմից իրականացված նշանակալի պատժիչ գործողության լուսաբանումն էր, որի շրջանակում իրանական ԶԼՄ-ները որպես այս կազմակերպության անվանում օգտագործում էին «Ջայշ ալ-Զուլմ», արաբերենից բառացի թարգմանությամբ՝ «Բռնության/անարդարության բանակ» ձևը՝ իրավացիորեն խուսափելով «արդարություն» դրական լիցք պարունակող բառը ծայրահեղական ահաբեկիչների հետ կապելուց:

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել