Որպեսզի հստակ պատկերացում կազմես այսօրվա քրդերի և թուրքերի բախումների վերաբերյալ, պետք է լինես նրանց մոտ, մտնես իրենց մեջ, ոչ թե եզրահանգումներ ու վերլուծություններ անես զուտ տեղեկատվական դաշտ նետված ֆիլտրված լուրերի հիմքի վրա: Մի բան հստակ գիտեմ. Հայաստանում մատների վրա կարող ես հաշվել մարդկանց, ովքեր հստակ պատկերացում ունեն քրդերի այսօրվա բախումների, պայքարի, խնդիրների և հետագա անելիքների մասին: Որքան էլ գետները գլուխ կոտրեն, որքան էլ քրդերին բաժանեն ըստ կրոնական դավանանքի, ըստ ցեղերի, ըստ լեզվական տարբեր խմբերի և ըստ այդմ էլ դիտարկեն քրդական հարցը, միևնույն է, պետք է հիասթափեցնեմ և ասեմ, որ քրդեն այսօր առավել, քան երբևէ միասնական են, ձեր ասածը զուտ գիտական է և մասնագիտական գրականության համար միգուցե լավ նյութ լինի: Նրանք գործում են շատ գրագետ, ստեղծում են ինքնավար քրդական միավորումներ այնուհետև դրանք միավորելու մեկ պետական միավորման մեջ պայմանով:
Հ.Գ. Արևմտյան Հայաստանում չկա մի բնակավայր, որ եղած չլինեմ ու քուրդ հասարակության հետ շփված չլինեմ: Միակ եզրահանգումս այն է, որ մեր գետների մեծ մասը ճիշտ պատկերացում չունի, իրավիճակը ճիշտ չի բնութագրում թուրք-քրդական հակամարտության հարցում, դրա համար էլ այսօր Հայաստանը չունի մշակված քաղաքականություն դեպքերի այլ զարգացման դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել