«Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի, Քլոսը՝ Աշոտ Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում հայտնվել են եվրաինտեգրման հանձնաժողովում։ Պատճառն այն է, որ ակտիվ պատգամավորները խույս են տվել պասիվ հանձնաժողովից, ու այստեղ հայտնվել են չաշխատողները։
Երեկ հանձնաժողովի նիստից նրանց բացակայությանն անդրադառնալով՝ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ միջոցներ կձեռնարկի՝ «տվյալ օրվա համար աշխատավարձից պահում կարվի»։ Նա ասել է, որ իր օգնականը դիմել է Գրիգորյանի օգնականին՝ տեղեկացնելու նիստի մասին, սակայն փոխանցել են, որ պատգամավորին նման հարցերով չանհանգստացնեն։
 
Ի դեպ, աշխատավարձը կտրելով, այս անձանց չես վախեցնի՝ նրանց քարտերը տնօրինում են օգնականները, որոնք էլ սգի մեջ են»,-գրում է թերթը:              
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել