Խոյ: Այսօր օգնության կարիք կունենաք։ Հնարավոր է, որ միայնակ չկարողանաք գլուխ հանել, այնպես որ, դիմեք մտերիմների օգնությանը։ Եթե հարազատները ժամանակ չունենան ու չկարողանան ձեզ օգնել, դա դեռ պատճառ չէ, որպեսզի հուսալքվեք։ Փորձեք սեփական ուժերով լուծել խնդիրները։

Ցուլ: Այսօր չափազանց ճկուն կլինեք ու կկարողանաք հաղթահարել դժվարությունները։ Աչքի ընկնելու համար մի մերժեք այն մարդկանց, որոնք օգնության համար են դիմում։ Դա ուշադրություն գրավելու ու համապատասխան ծանոթություններ հաստատելու լավագույն տարբերակն է։

Երկվորյակ: Այսօր էներգիայով լեցուն կլինեք, սակայն չեք կարողանա այն ճիշտ օգտագործել։ Հնարավոր է, որ տրամադրության կտրուկ փոփոխություններ լինեն, ինչը բացասական ազդեցություն կունենա շրջապատի մարդկանց վրա։ Փորձեք կառավարել ձեր զգացմունքները։

Խեցգետին: Այսօր դժվարությամբ լեզու կգտնեք ձեր սիրելիների հետ։ Հնարավոր է, որ փոքրիկ վեճեր ունենաք, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը։ Օրվա վերջում փորձել հարթել իրավիճակն ու լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։

Առյուծ: Այսօր ինչ-որ մեկը կփորձի նեղացնել ձեզ։ Ոչ մի դեպքում ցույց մի տվեք ձեր թուլությունն ու հնարավորինս ուժեղ կեցվածք ընդունեք։ Թույլ մի տվեք, որ նրա խոսքերը վիրավորեն ձեզ և պարզապես արհամարհեք նրան։ Օրվա վերջում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։

Կույս: Այսօր պետք է ուշադրություն դարձնեք ձեր ֆիզիկական վիճակին ու առողջությանը։ Հնարավոր է, որ առողջական փոքրիկ խնդիրներ ունենաք, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այնպես որ, սկսեք առողջ ապրելակերպ վարել ու մարզվել։

Կշեռք: Այսօր ազատություն տվեք ձեր զգացմունքներին։ Հնարավոր է, որ սիրելիները ձեր ջերմության ու մտերմության կարիքն ունեն, իսկ դուք չեք բավարարում նրանց պահանջները։ Այսօր մոռացեք բոլոր խնդիրների մասին ու ընտանիքի անդամների հետ լավ ժամանակ անցկացրեք:

Կարիճ: Այսօր կհասկանաք, որ ամեն բան ճիշտ եք անում։ Ձեր ընտրած ճանապարհը միակ ճիշտ ճանապարհն է, այնպես որ մի լսեք այն մարդկանց, որոնք խորհուրդ են տալիս այլ գործով զբաղվել։ Արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։

Աղեղնավոր: Այսօր ուշադրություն դարձրեք բոլոր այն մանրուքներին, որոնք ձեր տան հետ են կապված։ Ձեզ փոփոխություններ են անհրաժեշտ, այնպես որ, սկսեք փոփոխել ձեր բնակարանն ու կյանքը։ Սկսեք դեկորատիվ իրերից, դրանք լավ տրամադրություն ու գեղեցիկ տեսք կստեղծեն։

Այծեղջյուր: Այսօր չափազանց հետաքրքիր իրադարձություններ կկատարվեն, և դուք շատ դրական տպավորություններ կունենաք։ Օրվա ընթացքում հետաքրքիր ծանոթություն կունենաք և ցանկության դեպքում կկարողանաք նաև ռոմանտիկ կապ ստեղծել։ Վայելեք այս օրն ու հաճույք ստացեք։

Ջրհոս: Այսօր քիչ ժամանակ, սակայն շատ աշխատանք կունենաք։ Հնարավոր է, որ որոշ գործեր չհասցնեք, ինչի պատճառով էլ խնդիրներ առաջանան։ Մի լարվեք և փորձեք ամեն բան հանգիստ անել։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա դիմեք ընկերներից մեկի օգնությանը։

Ձկներ։ Այսօր պետք է կառավարեք ձեր զգացմունքները։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում այնպիսի իրադարձություններ պատահեն, որոնք հունից կհանեն ձեզ։ Հիշեք, որ ոչ ամեն բան կարող եք կառավարել, այնպես որ, աշխատեք զսպել ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել