Պրիմորիեի երկրամասի «կանաց գաղութներից» մեկում գեղեցկության մրցույթ էր: Դրան մասնակցում էին այն կանայք ու աղջիկները, ովքեր պատժի կրման ընթացքում իրենց լավ էին դրսևորել և հնարավորություն էին ստացել գեղեցիկ հագուստներ կարելու: Ժյուրիի անդամները ուղղիչ հաստատության ղեկավար կազմն էր, իսկ հրահանգիչներն օգնում էին կալանավոր կանանց դիմահարդարվել և զգեստափոխվել:

Թե ինչ մրցանակ էր սպասվում հաղթողին, հայտնի չէ, բայց երևի կսահմանափակվեին մի քանի տուփ թեյով ու թխվածքաբլիթներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել