Դոնալդ Թրամփի վարկանիշը հերթական հակառեկորդն է սահմանել: Ըստ Gallup International-ի հետազոտության՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի գործունեությունից դժգոհ է հարցված 1500 ամերիկացիների 60%-ը, նրան աջակցում է միայն 36%-ը: Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ նախագահական կառավարման առաջին 4,5 ամիսների կտրվածքով անվստահության նման մակարդակը ռեկորդային է ԱՄՆ-ի համար:

Համեմատության համար՝ Թրամփին նախորդած 3 նախագահների դեպքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ նույն ժամկետում Բիլ Քլինթոնին չի աջակցել ամերիկացիների 50%-ը, Օբամայի հանդեպ անվստահությունը երբեք չի հասել 60%-ի, իսկ Բուշ Կրտսերի մոտ նման ցուցանիշ է արձանագրվել միայն 2006թ.՝ նախագահության երկրորդ ժամկետի 1,5 տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել