Life.panorama.am-ը գրում է.
Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենամեծ արևային ֆերման. արևային մարտկոցների պանելները լողում են արհեստական լճի մակերևույթին: Լճի խորությունը տատանվում է 4-ից 10 մետրի միջակայքում: Ֆերման բաղկացած է 160.000 պանելներից և կարող է արտադրել 40 մվտ էլեկտրաէներգիա: Այս էլեկտրակայանի հզորությունը բավարար է 15.000 տուն էլեկտրական հոսանքով ապահովելու համար, ինչը երկու անգամ ավելի է, քան մինչ այս ամենահզոր նմանատիպ ֆերմայինը:

Այս լողացող արևային էլեկտրակայանը տեղակայված է Անհոյ պրովինցիայի Հուայնան քաղաքից ոչ հեռու: Ի դեպ, հզորությամբ երկրորդ «ֆերման» ևս գտնվում է Անհոյ պրովինցիայում:

Նման նախագծերը կարող են լինել բավականին հաջող, քանի որ ջուրն օգնում է սառեցնել պանելների մակերեսը՝ նվազեցնելով չափազանց տաքացման ռիսկը: Ջրի վրա  էլեկտրակայաններ հայտնվում են ողջ աշխարհում, մասնավորապես՝ անցյալ տարի լողացող արևային ֆերմա սկսեց աշխատել Լոնդոնի արվարձանում, որն արտադրում էր շուրջ 6 մվտ էլեկտրաէներգիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել