Tert.am-ը գրում է.
ՀՀ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով change.org- ի կողմից անցկացված ստորագրահավաքին, որով կոչ է արվում Եվրոպայի Խորհրդին աջակցություն ցուցաբերել Արցախին, ասաց, որ ցանկացած այդպիսի նախաձեռնություն հասարակական բնույթ է կրում: Նա նշեց, որ եթե այդ նախաձեռնությունները նպաստում են Արցախը միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելուն, ապա դրական է վերաբերում դրանց:
Դավիթ Բաբայանն ասաց, որ, քանի որ կան ժողովրդավարական կարգեր, ապա 1000 ստորագրության առկայության դեպքում Եվրոպայի խորհրդի նախագահը ստիպված պետք է արձագանքի, սակայն դա չի նշանակում, որ անմիջապես քայլեր են ձեռնարկվելու Եվրոպայի խորհրդի կողմից:

Ըստ նրա` նման նախաձեռնությունները նպաստում են, որ Արցախը միջազգային հարթակներում ճանաչելի դառնա, սակայն սա չի նշանակում, որ անմիջապես փոխվելու է տարբեր երկրների կամ միջազգային կառույցների քաղաքականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել