Երբեմն օգտակար է կարդալ մասնագետների խորհուրդները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս նորովի նայելու Ձեր և Ձեր սիրելիի հարաբերություններին։ Այս ամենն առավել օգտակար է, երբ այդ խորհուրդների հեղինակը աշխարհահռչակ հոգեբան է, ով իր կյանքի ընթացքում կարողացել է օգնել հազարավոր զույգերի։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ Մարկ Գոլսթոնի խորհուրդներին, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի ամրացնել հարաբերությունները սիրելիի հետ։

  • Փորձեք միաժամանակ անկողին մտնել։
  • Ընդհանուր հետաքրքրություններ գտեք։
  • Եթե որևէ տեղ եք գնում, իրար ձեռք բռնեք կամ կողք-կողքի քայլեք։
  • Արեք այնպես, որ Ձեր սովորական վիճակը «վստահությունը» լինի։

  • Ավելի շատ մտածեք այն մասին, թե ինչն է Ձեր սիրելին ճիշտ անում և քչացրեք կենտրոնացումը նրա սխալների վրա։
  • Գրկախառնվեք ամեն հարմար պահի։
  • Ավելի շատ ասեք «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը։
  • Մի մոռացեք հետաքրքրվել միմյանց առօրյայով։
  • Ուրախացեք նրանից, որ Ձեզ միասին են տեսնում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել