Այս նկարը տեսա ու հանկարծ հասկացա, թե Կեշայի կերպարն ինչ դիպուկ է փոխանցում նոր սերնդի մի զգալի հատվածի... Ձևավորվել է «կեշաների քաղաքակրթություն». երիտասարդներ, որ ընդհանուր առմամբ վատ մարդ չեն, բայց ունենալով ահավոր բարձր ինքնագնահատական ու պահանջներ բոլորից՝ միաժամանակ թերուս են (կամ ընդհանրապես անգրագետ), կյանքում լուրջ որևէ դժվարության չեն հանդիպել, գլուխ գովելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն ու աշխատելու ցանկություն էլ չունեն։ Փոխարենը տեսնում են իրենց առնվազն ԱԺ պատգամավորի, փոխնախարարի կամ ինչ-որ մեծ բիզնես կառույցի տնօրենի դերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: