Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ պատերազմը մեկ շաբաթից ավել չի տևի: Իլհամ Ալիևի բոլոր քայլերը տանում են նոր բախման, ու դա է պատճառը, որ Ադրբեջանի սուլթանը տանջում է սեփական զինվորներին զորավարժություններով:

Ալիևը հաջողության հասնելու համար ունի ընդամենը մեկ շաբաթ, դրանից ավել ո՛չ մարտի դաշտում, ո՛չ դրանից դուրս չի կարող դիմակայել: Ապրիլյան մարտերի ժամանակ էլ մեկ շաբաթ անց սկսեց հրադադար մուրալ:

Ադրբեջանը կախում ունի մի շարք կազմակերպություններից, որոնց տարիներ շարունակ համոզել է, որ չնայած պատերազմի մեջ գտնվող երկիր է, բայց կարող է ապահովել տարատեսակ գործարքների անվտանգությունը: Ոչ մի նորմալ և խոշոր կազմակերպություն, մանավանդ նավթային կազմակերպություն, ռիսկի չի գնա ու երկար պատերազմի դեպքում կդադարեցնի համագործակցությունը: Իսկ Ադրբեջանն ու դրա տնտեսությունը հիմնված են այդ կազմակերպություններից եկած գումարների վրա:

Վերջին շրջանում անկում ապրած տնտեսությունը, փակվող մի շարք բանկերը ավելի են հաստատում Ադրբեջանի մեկշաբաթանոց պատերազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել