Reuters-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի Կատարի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի՝ Դոհան Վաշինգտոնից գնելու է 36 F-15 կործանիչներ։ Համաձայնագիրը ստորագրվել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և Կատարի ներկայացուցիչների միջև և գնահատվել է 12 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս տեղեկությունը զարմանք չէր առաջացնի, եթե չլիներ Կատարի շուրջ շարունակվող ճգնաժամը, որին բավական ակտիվ մասնակցում է նաև Վաշինգտոնը։ Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը Կատարին մեղադրել էր «պատմականորեն ահաբեկիչներին հովանավորելու մեջ», իսկ հիմա մեծ հաճույքով նորագույն ռազմական տեխնիկա է վաճառում, ըստ Թրամփի, ահաբեկիչներին հովանավորող ալ-Թանիներին։
Նախկինում զենք վաճառելը ավելի շատ քաղաքական գործարք է եղել, քան, ինչպես հիմա են դա որոշ երկրներ ներկայացնում, բիզնես։ Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս ահռելի քանակությամբ զենք է վաճառել և վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին։ Հիմա էլ Կատարին ահաբեկչության մեջ մեղադրող ԱՄՆ-ն է զենք վաճառում Դոհային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել