Panorama.am-ը գրում է.

«ՆԱՏՕ հանրային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում օրերս Ծաղկաձորում անցկացված սեմինար-քննարկման շրջանակներում պաշտպանական ոլորտի բարեփոխումների, մարտահրավերների շուրջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետներն է հայտնել «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Panorama.am- Պարոն Կիրակոսյան, հաշվի առնելով այն փաստը, որ մենք գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, պաշտպանական ոլորտի զարգացումն առաջնային կարևորության հարցերից է: Ինչ եք կարծում, այդ հանգամանքից ելնելով բարեփոխումներն ինչ մակարդակի հրատապություն ունեն, և ինչպիսին պետք է լինեն:

Ռ. Գիրագոսյան- Առաջին հերթին կարևոր է նշել, որ մենք չենք ապրում այնպիսի տարածաշրջանում որտեղ ոչ պատերազմ է ոչ խաղաղություն: Ցանկանում եմ պնդել, որ Հայաստանն իր անկախության առաջին իսկ օրվանից բախվում է մի իրականության հետ, որտեղ միշտ կա պատերազմի ռիսկ: Դա նշանակում է, որ պաշտպանական և ռազմական բարեփոխումները Հայատսնայնան իրականության մեջ առաջին իսկ օրվանից առաջնային կարևորություն են ունեցել: Այլ կերպ ասած՝ պաշտպանության առումով մենք մենք չենք կարող այդ ամենին լուրջ չվերաբերվել: Անցյալ տարվա ապրիլից ամենակարևոր բանը, որ մենք սովորեցինք, դա ոչ թե ռազմական գործողություններն էին, այլ այն, որ մենք կարողացանք դասեր քաղել դրանից: Ուստի դա նաև նշանակում է, որ Հայաստանում պաշտպանական բարեփոխումների էությունը կայանում է նաև նրանում, որ մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին:
Իսկ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել նախկին պատերազմին: Դա նշանակում է, որ մենք ունենք որակական առավելություն: Ռազմական այդ ոլորտում կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը: Եվ պաշտպանության բնագավառում կան մի քանի բարեփոխումներ, որոնք յուրահատուկ են Հայաստանի համար և շատ կարևոր: Օրինակ՝ ռազմական կրթությունը Հայաստանի համար ավելի կարևոր է, քան մնացած երկրներում, որովհետև այն ավելի շատ կենտրոնանում է հոգեբանական զարգացվածության վրա: Երկրորդ կարևոր ոլորտն այն է, որ հիմնական շեշտադրումն արվում է ոչ թե զինվորականության բարձր, այլ ավելի ցածր դասի վրա: Այլ կերպ ասած՝ այժմ ղեկավարումը լիդերությունը գալիս է ոչ թե վերևից, այլ ներքևից: Այսօրվա կապիտանները մայորները և փոխգնդապետերն ու գնդապետերը ավելի կարևոր են քան ավելի բարձրերը: Սա ոչ թե քննադատություն է, ուղղված գեներալներին, այլ իրականություն: Քանի որ նախկինում ոչ թե գեներալներն են ունեցել ռազմական փորձ, այլ կապիտանները և միջին սպայական դասի ներկայացուցիչները: Եվ մյուս տարբերությունն այն է, որ այժմյան գեներալները խորհրդային միության դպրոցն են անցել, իսկ ավելի երիտասարդ սպաները հայկական ռազմակրթական համակարգի հետնորդ են: Եվ անցած տարվա ապրիլից հետո երկրորդ փաստը, որ պետք է ընդունել, ինչն անշուշտ, ընդունվեց, այն էր, որ կոռուպցիան շատ մեծ վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել