Մոդել, հաղորդավարուհի, գալիք տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան դեռ Հայաստանում է: Արդեն մի քանի օր է՝ համացանցը քննարկում է նրա և Հենրիխ Մխիթարյանի համատեղ լուսանկարները: 

Եվ ահա նոր լուսանկար, որը Վիկտորյան մակագրել է.

«Շնորհակալ եմ Միկի, որ ստիպեցիր ինձ սովորական երևույթներին այլ աչքով նայել։ Շատ ջերմ ընդունելություն էր գեղեցիկ Հայաստանում»:

Վիկտորյան նաև հայատառ ավելացրել է.

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել