«Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չշարունակի քաղաքական գործունեությունը:
 
Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմ­նած «Երրորդ հանրապետություն» կուսակցութ­յան գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կար, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկե­տը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բա­ցառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա:
 
Ավե­լի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը: Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի: Կուսակցության վարչության անդամ էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հս­տակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առա­ջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել