Operativ.am-ը գրում է․

Ամերիկացի սենատորներն ընդունել են հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Սենատորների մեծամասնությունը կողմ է եղել սահմանափակող միջոցառումների ցանկն ընդլայնելուն: Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցները դիտարկվում են Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագծի փոփոխությունների շրջանակում:

Համաձայն փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա ո՛չ հանել, ո՛չ էլ թուլացնել սահամափակումներն առանց Կոնգրեսի համաձայնության: Դրանք ենթադրում են ռուսական բանկերին ֆինանսավորման ժամկետների կրճատում 90 օրից 14-ի:

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սկսեցին կիրառել 2014 թվականին այն բանից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել