Ով իրեն վատ չէր զգացել, երբ պատահաբար գազ էր արձակել ամենաանհարմար ժամանակ: Պատճառները տարբեր են, բայց հիմնականում կախված են նրանից, թե ինչ եք ուտում՝ լոբի, ընկույզ, ծաղկակաղամբ և արտիճուկ (գազ առաջացնող մթերքներից մի քանիսն են): Այլ պատճառներից են լակտոզայի չյուրացումը, որոշ դեղեր (օրինակ՝ լուծողականներ), սթրեսը, անհանգստությունը:

1. Դարչին

Նվազեցնում է ստամոքսի այտուցվածությունը՝ այդպիսով կանխելով գազի առաջացումը: Այն նաև հեշտ է օգտագործել՝ կարող եք ավելացնել կաթին և խմել:

250 գ կաթ տաքացրեք, մինչև եռա: Երբ բավականաչափ տաք լինի, ավելացրեք 1 թ/գ դարչին, խառնեք և կրակն անջատեք: Խառնուդրը խմեք ամեն գիշեր քնելուց առաջ: Ըստ ցանկության կարող եք մի քիչ մեղր ավելացնել՝ քաղցրության համար:

2. Կոճապղպեղ

Այն ավելացրեք սննդին կամ որպես ըմպելիք խմեք: Ահա բաղադրատոմսը՝
250 մլ ջուր տաքացրեք 2 թ/գ կոճապղպեղի փոշու հետ և մարմանդ կրակի վրա հասցրեք եռման վիճակի: Հենց եռա, եռացրեք 10 րոպե: Վերցրեք կրակի վրայից, թողեք 5 րոպե սառչի և խառնուրդը ֆիլտրեք: Խմեք օրական 3 անգամ և կզարմանաք:

3. Ալոե վերա

Ալոե վերայի գելը մեղմացնում է որովայնի ցավը և նվազեցնում է գազը: Կարող եք գելը հենց այդպես օգտագործել կամ խառնել տաք ջրին՝ թեյ պատրաստելու համար:

4. Մանանեխի սերմեր

Ավելացրեք սննդին կամ առավոտյան ջրով երկու սերմ խմեք: Օրական աստիճանաբար չափաքանակն ավելացրեք, մինչև կարողանաք օրական 12 սերմ ընդունել, բայց ոչ անմիջապես: Խմեք 4 հատ առավոտյան, 2՝ ճաշից հետո, 6՝ քնելուց առաջ և այլն:

5. Չամանի սերմեր

Խառնեք այս ըմպելիքին՝
250 մլ ջուր հասցրեք եռման վիճակի: Վերցրեք կրակի վրայից և ավելացրեք 1 թ/գ սերմ: Ծածկեք և թողեք մոտ 5 րոպե: Խմեք քնելուց առաջ:

Իդեալական տարբերակում պետք է խմեք օրական 3 բաժակ, բայց ձեզ մի ստիպեք:

6. Սխտոր

Կարող եք այն ցանկացած ձևով օգտագործել, բայց առավել օգտակար է այս բաղադրատոմսը՝

3 պճեղ սխտոր մաքրեք, երկու մասի կտրեք: Կաթսայի մեջ լցրեք ջուր, պղպեղ, չաման և սխտոր, միացրեք կրակը: Եփեք 5 րոպե, վերցրեք կրակի վրայից, թողեք մնա 5 րոպե: Քամեք և խմեք սենյակային ջերմաստիճանում օրական 3 անգամ:

7. Խնձորի քացախ

250 մլ ջուր խառնեք 4 թ/գ խնձորի քացախին, մի քանի րոպե տաքացրեք՝ չհասցնելով եռման վիճակի: Վերցրեք կրակի վրայից և թողեք սառի մինչև սենյակային ջերմաստիճան: Ըմպելիքը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել