Tert.am-ը գրում է.
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը չի փոխարինելու ո՛չ դատախազությանը, ո՛չ ոստիկանությանը, ո՛չ Քննչական կոմիտեին. այս հանձնաժողովը քրեաիրավական պատասխնատվության ենթարկելու գործառույթ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:
«Եթե իր ուսումնասիրությունների արդյունքում առերևույթ քրեական  հանցագործություն պարունակող երևույթներ են հայտնաբերվում, տրամադրվելու են գլխավոր դատախազությանը, սանկցիաներ կիրառելը վերաբերում է  վարչական իրավախախտումներին՝ ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելուն, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն,  իհարկե՝ ոչ տեխնիկական վրիպակների մասով»,-շեշտեց նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ շատերն ակնկալում  են, որ ստեղծվելիք մարմինը ինչ-որ մեկին պիտի պատժի,բայց դա այդպես չէ:
Ինչ վերաբերում է Ազդարարի ինստիտուտին և խորհրդարանում հնչեցված մտավախությանը, որ այն «գործ տալու» մեխանիզմ է, ապա Հրայր Թովմասյանն ասաց.«Այնպես չէ, որ ազդարարի համակարգը, առանց այդ անվանման  այսօր գոյություն չունի, այսօր յուրաքանչյուր ոք կարող է այդ տեղեկությունը տրամադրել ավելի բարձր զբաղեցնող պաշտնոտար անձի, կամ Էթիկայի հանձնաժողովին, և նրանք պետք է  ձեռնամուխ լինեն գործողություններ իրականացնելուն, այդտեղ կա որոշակի պաշտպանության մեխանիզմ: Շատ կարևոր էր մեկ դրույթ, որը քննարկումների արդյունքում փոփոխվեց, որոշվեց, որ քրեական հանցագործությունների մասին անանուն ազդարարումները արգելվելու են, որովհետև այլ դեպքում շատ մեծ թիվ կկազմեր և մարդիկ կարող էին հայտնվել շատ անհարմար իրավիճակում,երբ որ իրենց մասին սուտ, զրպարտվող տեղեկություններ է  տարածվում»,-շեշտեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել