Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանն ուղղակի հիասքանչ խաղ է ցուցադրում։ Իրար հետևից հաղթելով Մագնուս Կառլսենին, Վլադիմիր Կրամնիկին և Սերգեյ Կարյակինին՝ Լևոն Արոնյանը 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Հայեր ջան, ստորև ներկայացված է Լևոն Արոնյանի գեղեցիկ հաղթանակի վերլուծությունն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ, որտեղ հայ գրոսսմայստերը պարզապես ջախջախեց իր մրցակցին՝ իսկական գեղագիտական հաճույք պատճառելով բոլոր շախմատասերներին։ Հիրավի, այս պարտիան արժանի է շախմատային «Օսկարի» և այսուհետ կհայտնվի շախմատային դասագրքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել