Ինչպե՞ս հայտնվեց սպինները


Fidget spinner-ը հայտնագործել է մասնագիտությամբ քիմիկոս Քեթրին Հետտինգերը։ Հարկ է նշել, որ հայտնագործման համար պատենտը ձևակերպվել է դեռ անցյալ դարի 90-ականներին։ Ինչպես գյուտի հեղինակն է ասել հարցազրույցներից մեկում, անսովոր այս խաղալիքը նա ստեղծել է ձեռքի տակ եղած նյութերով։ Նման խաղալիք ստեղծելուն կնոջը ոգեշնչել է նրա դուստրն, ով հազվագյուտ հիվանդություն ունի։ Որպեսզի օգնի դստերը պայքարել մկանային հոգնածության դեմ, մայրը ստեղծեց հենց այս խաղալիք-անտիսթրեսը։

Картинки по запросу spinner

Ի՞նչ կառուցվածք ունի սպինները


Սպինները բավականին պարզ կառուցվածք ունի. անշարժ ներքին մաս ու մասնիկներ, որոնք կարելի է պտտել առանցքի շուրջը։ Դետալների քաշն այնպես է հաշվարկած, որ ապահովվի ազատ տեղաշարժը, որը պահպանվում է որոշակի ժամանակի ընթացքում։

Картинки по запросу spinner

Սպինների ֆունկցիաները


Չնայած այն բանին, որ այս խաղալիքը գրավում է հիմնականում երեխաներին, այն համարվում է խաղալիք-անտիսթրես։ Որոշ փորձագետների կարծիքով՝ այն զարգացնում է փոքր մատորիկան, օգնում է կենտրոնանալ, հանում է մկանների լարվածությունը, ինչը բավականին ակտուալ է նստակյաց մարդկանց համար։

Картинки по запросу spinner

Ի՞նչ են մտածում սպինների մասին բժիշկներն ու հոգեբանները

Картинки по запросу spinner

Հոգեբանների մեծ մասը կարծում է, որ սպինները երեխաների համար միայն զվարճանք է ու թերապևտիկ ոչ մի հատկություն չունի։ Ինչպես պնդում են փորձագետները, խաղալիքը կարող է երկար ժամանակ զբաղեցնել երեխային, սակայն հետաքրքրությունը կարող է վերանալ շատ արագ։

Նման կարծիքի հետ համաձայն չէ հայտնի ընտանեկան բժիշկ Ջոն Բենդերը։ Նա պնդում է, որ սպինները կարող է օգտակար լինել ուշադրության դեֆիցիտ ունեցող մարդկանց համար, նրանց համար, ովքեր անընդհատ գերլարված վիճակում են, նաև նրանց համար, ովքեր աուտիկ բնույթի խանգարումներ ունեն։ Այնուամենայնիվ, այս խաղալիքից հրաշքների պետք չէ սպասել։ Խաղալիքի վնասակարության կամ օգտակարության վերաբերյալ գիտական ապացույցներ չկան։

Ինչ էլ որ լինի, խաղալիքը կարող է դառնալ հրաշալի զվարճանքի միջոց երեխայի համար։ Սակայն սպիններ գնելուց առաջ խորհուրդ ենք տալիս նախ փորձարկել այն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել