Tert.am-ը գրում է.
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում բարձրացրել է թուրքական մամուլում հայերի հանդեպ ատելության դրսևորման մասին նյութերի մտահոգիչ վիճակագրության հարցը։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Դողանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ատելության դրսևորումների վերաբերյալ ուսումնասիրությունը, ըստ որի 2017թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում ազգայնական ձևակերպումների ու ատելության այլ դրսևորումների թիրախ են դարձել ամենից շատ հայերը։ 
Տարվա առաջին 4 ամիսներին թուրքական 70 լրատվամիջոցում տեղ է գտել ազգայնական բնույթի 1 876 հոդված կամ լուր, որտեղ 58 տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հասցեին հնչել է 2 335 ռասիստական ձևակերպում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել