Tert.am-ը գրում է.
Վրաստանի տնտեսությունում Ադրբեջանի ներդրումները գնահատվում են 3,4 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը Մուստաֆաևն ընդգծել է, որ Ադրբեջանում այժմ գործում է վրացական կապիտալով մոտ 280 ընկերություն, Վրաստանում՝ ավելի քան 200 ադրբեջանական ընկերություն:
«Ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսությունում գնահատվում են 3,4 միլիարդ դոլար, Ադրբեջանի տնտեսությունում վրացական ներդրումները՝ 72 միլիոն դոլար»,- հայտարարել է նա:
Գախարիան ընդգծել է, որ Վրաստանը և Ադրբեջանն ունեն տնտեսական համագործակցության ընդլայնման համար պոտենցիալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել