Զինված հարձակման օրերին տեղեկատվությունը հիմնականում երկու աղբյուրից էր՝
1. Պաշտոնական տեղեկատվություն
2. Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվություն
Այս երկու աղբյուրները համարյա միշտ էական հակասությունների մեջ էին և այսօր՝ արդեն 1 տարի անց, ժամանակն է գնահատական տալու այս երկու տեղեկատվական աղբյուրների հավաստիությանը:
Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվության անհավաստիությունը համարյա միշտ ապատեղեկատվության մակարդակի էր: Հիշեցնեմ Ալֆայի ժամանման, Պավլիկի ոտքերի կտրելու, լացող բժիշկների, նախապատրաստվող գրոհի, սարի թաղում «զոհված» 2 տարեկան երեխայի, համակարգը լքած ու ծռերի կողմն անցած ոստիկանների մասին ագրեսիվ տարածվող ապատեղեկատվությունը:
Ովքեր չգիտեին, տեղեկացնեմ, որ մենք ունենք պետություն, որն էլ նման իրավիճակներում իրականացնում է հասարակության պաշտոնական և հավաստի տեղեկատվության հրապարակումը:
Ուշադրություն, հարցս.
Եթե կա որևէ մեկը, ով այդ օրերին ՈՐևԷ անհավաստիություն է նկատել պաշտոնական լրահոսում, թող արձագանքի այս գրառմանը:
Խնդրում եմ, պաշտոնական տեղեկատվության անհավաստի լինելու ձեզ հայտնի թեկուզ մեկ դեպքը մտցրեք աչքս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1706874806007410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել