Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, ծառայությունն այսօր շարունակում է Պաշտպանության բանակում՝  որպես դասակի հրամանատար:

Մարատի հետ հանդիպեցինք  Արցախում, խոսեցինք  ապրիլյան օրերի, մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարատն ասում է, որ ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իր մեջ, ավելի ամրապնդվեց հայրենիքի  պաշտպանության գաղափարը:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բան տեսնելով՝ հասկացա, որ պետք է շարունակեմ ծառայությունը: Երբ ինձ առաջարկեցին շարունակել ծառայությունը Պաշտպանության բանակում, ես արդեն ինքս իմ մեջ այդ որոշումը կայացրել էի: Ծառայությունը շատ լավ է անցնում, արդեն ութ ամիս ծառայում եմ՝ որպես դասակի հրամանատար: Շատ գոհ եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել