Newmag.am-ը գրում է.

ՈԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Չերչիլը Մեծ Բրիտանիայի պատմության աﬔնահայտնի քաղաքական գործիչներից ﬔկն է: Նա Միացյալ Թագավորության վարչապետն էր 1940-ից 1945 թվականներին, ապա նաև 1951-ից 1955-ին: Չերչիլին իրավամբ համարում են 20-րդ դարի քաղաքական ﬔծագույն առաջնորդներից ﬔկը: Նա ոչ ﬕայն ռազմական և քաղաքական գործիչ էր, այլև պատմաբան, գրող, լրագրող և նկարիչ: Նա Մեծ Բրիտանիայի ﬕակ վարչապետն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում, և առաջինն էր, ում շնորհեցին ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում:

Որպես առաջնորդ՝ Չերչիլը մասնակցում և հետաքրքրվում էր աﬔն ինչով, ինչը ուղիղ կամ անուղղակի կերպով կապված էր երկրի կառավարման հետ: Նա ﬕշտ ձգտում էր լինել իրադարձությունների կենտրոնում, ձգտում էր դեպի վտանգը, սակայն նաև գիտեր կառավարել իրեն: Առանձնահատուկ դեր Չերչիլը խաղաց այն ժամանակ, երբ նրա հայրենիքի գլխին կախված էր Հիտլերի և նրա աջակիցների վտանգը: Ասում են, որ հենց նրա իմաստության ու փորձառության շնորհիվ Անգլիան կարողացավ հավաքել իր ուժերն ու թշնամուն դիմավորել արժանի կերպով: Երբ շատերն էին մտածում հանձնվելու մասին, Չերչիլը այն եզակիներից էր, ով ﬕնչև վերջ հավատում էր հաղթանակին և ոչինչ չէր ուզում լսել պարտության կամ հանձնվելու մասին:

Նրան համարում էին արտակարգ իրավիճակների վարչապետ և նա ճշտությամբ կարողանում էր որոշել վտանգի չափը՝ առանց փոքրացնելու կամ չափազանցնելու այն: Չերչիլը հրաշալի կարողանում էր կառավարել ոչ ﬕայն մարդկանց, այլև վտանգները: Բացի այդ, Չերչիլը հրաշալի հռետոր էր և պատերազﬕ տարիներին նրա ելույթները ռադիոյով հսկայական լսարան էին հավաքում՝ մարդկանց հոգում հպարտություն և լավատեսություն սերմանելով Բրիտանիայի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել