«Նախորդ շաբաթ խորհրդարանում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի մտքի «գոհարներն» այն մասին, թե այն հայերիս հարիր չէ և նման է «գործ տալու» ինստիտուտի, բավական լայն արձագանք էր գտել:
 
Ուշագրավ էր այն, որ վերոնշյալի մասին ՀՅԴ-ական կարկառուն ներկայացուցիչները բավական չեզոք մեկնաբանություններ էին տվել՝ նաև ակնարկելով, որ Ա. Կարապետյանը կուսակցական չէ և ընտրվել է վարկանիշային ընտրակարգով: Բայց պարզվում է՝ ՀՅԴ-ն միայն այսքանով չի սահմանափակվել և որոշել է լրիվ «ձեռքերը լվանալ» Ա. Կարապետյանից:
 
«Իրավունքը» երեկ խորհրդարանում նկատեց, որ Ա. Կարապետյանի աշխատասենյակը ոչ թե ՀՅԴ-ական պատգամավորների շարքում է, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ: Հարազատ խմբակցության պատգամավորների փոխարեն, երիտասարդ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի և «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի աշխատասենյակների արանքում:
 
Համաձայնեք, որ թեպետ երիտասարդ պատգամավորը զրկվել է ՀՅԴ-ական ընկերակցությունից, բայց լիովին իրեն ապահովագրել է, քանի որ հարևանությամբ «գործ տվողներ» հաստատ չեն լինի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել