«Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած  գետերի  վերաբերյալ  «Կանաչների միության» նախագահ  Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ  ջրահեռացման, ջրատար  համակարգերի ոչ ճիշտ  շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:

Գետառի փակելը,  Սանասարյանի համոզմամբ,  մի օր բերելու է ջրհեղեղի:  Նրա խոսքով, 1946 թվականին  հորդառատ անձրևի պատճառով  Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց  ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի,  այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել