«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Հենրիխ Մխիթարյանը ինչ-որ տեղ է գնացել ինչ-որ աղջկա հետ, մարդիկ երկու օր է՝ չեն կարողանում հանգստանալ՝ քննարկելով այս սովորական և որևէ հասարակական հետաքրքրություն չներկայացնող փաստը: Իսկ քննարկման հիմքում ընկած է հետևյալ շատ պարզ հոգեբանական մեխանիզմը՝ իսկ ինչու ես այդքան ճանաչված և հռչակված չեմ, որ չեմ կարողանում ինքս գնալ ինչ-որ տեղ այդ տղայի կամ այդ աղջկա հետ:
 
«Վայ, բախտ բաժանող»: Ամբողջ «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի և թերարժեքության բարդույթի վրա, երբ մարդկանց տրվում է «հաջողության» ու «շքեղության» ինչ-որ կեղծ չափանիշ, որով բոլորը պարտավոր են առաջնորդվել: 
 
Մարդը, որի կյանքը գորշ է և աղքատ, ձգտում է ուրիշների, որպես կանոն, որոշակի հռչակ ունեցող մարդկանց կանքի «գունագեղությանը»: Թե ով ինչպես է պատկերացնում այդ «գունագեղությունը», կախված է երևակայության ուժից՝ գուցե դա պարզապես օրը 3 անգամ քյաբաբ ուտելն է, իսկ գուցե դրանք զբոսանավերն են, դղյակներ կամ ինչ-որ «կլասի» ավտոմեքենաներ: Նաև պլպլան ամսագրերի էջերից իջած «մոդելներ»: Նրանցով հիանում են, նրանց նաև դատափետում են՝ «Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել»: Կյանքի դատարկությունը լցնելու միջոցների շարքում առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա:
 
Իրականում դա ծխախոտի նման է՝ մի քանի վայրկյան հանգստացնում է, հետո գցում ավելի խորը դեպրեսիայի մեջ»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել