Operativ.am-ը գրում է․

Հաշվի առնելով ճանապարհորդների կարծիքը՝ ամերիկացի փորձագետները հրապարակել են աշխարհի լավագույն և վատագույն օդանավակայանների ցանկը: Ամենաշատն ուղևորներին դուր է եկել սինգապուրյան Չանգին, իսկ ամենավատ միջազգային օդանավակայան է ճանաչվել Քուվեյթի օդակայանը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Ամերիկացի սոցիոլոգների ցանկում առաջատարներն են սինգապուրյան Չանգին, գերմանական Մյունխենը և հոնկոնգյան Չհեկլապկոկը: Առաջատարների եռյակին հետևում են Դանիայի Կոպենհագենի օդանավակայանները, Ֆինլանդիայի Հելսինկիինը, Բարսելոնայի և Մադրիդի օդակայանները, Նոր Զելանդիայի և Ֆրանկֆուրտի օդակայանները:

Ինչ վերաբերում է ամենավատ օդանավակայաններին, առաջին հորիզոնականում է Քուվեյթինը, դրան հետևում են բրիտանական Մանչեսթերի և Լոնդոնի օդանավակայանները: Դելիի օդակայանը 10-րդ հորիզոնականում է, Դուբայինը՝ 8:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել