Operativ.am-ը գրում է․

ԳԴՀ իշխանությունները փորձում են դուր գալ ԱՄՆ-ին՝ հայտարարություններ անելով Ռուսաստանի հետ բանակցություններում ուժ գործադրելու մասին: Այսպիսի կարծիք է արտահայտել Պետդումայի ներկայացուցիչ Ալեքսեյ Չեպան: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«ԱՄՆ-ն այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջում է ոչ միայն դաշինքի ֆինանսավորումն իրականացնել ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով, այլև այն մեծացնել ու հասցնել երեք տոկոսի: Վերջերս հայտարարվել էր, որ Գերմանիան պետք է 350 միլիարդ դոլար վճարի: Հնարավոր է, դա պատճառներից մեկն է այն բանի, որ ամեն օր այսօր նրանք փորձում են ցույց տալ իրենց քաղաքական հավատարմությունն ԱՄՆ-ին այս կամ այն հարցով»,- նշել է Չեպան:

Չեպան հավելել է, որ Ռուսաստանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, իսկ Գերմանիայի դիրքորոշումը մեծացնում է լարվածությունը միջազգային հարթակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել